Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ե. Ի. Կիսինին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար դաշնակահար Եվգենի Իգորի ԿԻՍԻՆԻՆ (ՌԴ) պարգևատրել Պատվո շքանշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. սեպտեմբերի 25
Երևան