ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև երկարամյա նվիրումի և արգասաբեր գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել՝

Սևակ Գարիկի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարող

Հրաչյա Արտավազդի ԲԱԴԱԼՅԱՆԻՆ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի մենապարող

Անահիտ Սերյոժայի ԲԱԴԱԼՅԱՆԻՆ Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի

Գուրգեն Ստանիսլավի ԳԱԴԱՉԻԿԻՆ ռեժիսոր, օպերատոր, քանդակագործ

Նատալյա Եղիշեի ԳՈՄՑՅԱՆԻՆ «Գոլոս Արմենիի» թերթի գրականության և արվեստի բաժնի վարիչ

Վարազդատ Ռազմիկի ԽԱՉՈՒՄՅԱՆԻՆ ջութակահար

Արա Շահենի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար

Հակոբ Մովսեսի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (Հակոբ ՄՈՎՍԵՍ) բանաստեղծ, թարգմանիչ

Խաչիկ Վաղարշակի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ պարուսույց, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ

Աննա Գրիգորի ՄԱՐԻԿՅԱՆԻՆ պարուսույց, Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարի ուսուցչուհի

Նադյա Գրիգորի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի հիմնադիր նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու

Ժենյա Առաքելի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ դերասանուհի, ասմունքող

Ֆրոսյա Արամայիսի ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ գրադարանագետ, մատենագետ, Լոռու մարզային գրադարանի տնօրենի տեղակալ

Մարինա Գեղամի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ արվեստաբան, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող

Ալիկ Մարգարի ՔՍՊՈՅԱՆԻՆ (աշուղ ԱԼԻՔ-ՋԱՎԱԽՔ) երգահան, Ջավախքի մշակույթի տան տնօրեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. սեպտեմբերի 18
Երևան



← К списку