Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրել.
Մարտական ծառայության մեդալով՝
Հայկ Հարությունի ԲԱԲԱՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝
Կարեն Կույբիշևի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1043 զորամասի հրամանատար, գնդապետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. հունիսի 20
Երևան