Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-218-Ն հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառի հանձնախմբի ներկայացրած առաջարկությունը՝ որոշում եմ.
Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ շնորհել` «Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար`
Լիլիթ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ (դաշնամուր)
Հասմիկ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ (թավջութակ):
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. ապրիլի 19
Երևան