ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
1-ին աստիճանի մեդալով՝

Ջեմմա Գուրգենի ԱՆԱՆՅԱՆԻՆ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
2-րդ աստիճանի մեդալով՝

Պասսիոնարիա Լիպարիտի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ «Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ

Յուրի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ծանրամարտիկ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Մխիթար Գոշի մեդալով`
Հովհաննես Հաբեթի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Մխիթար Հերացու մեդալով`
Գևորգ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ բժիշկ (ՖՐԱՆՍԻԱ)

Եղիա Նոել ԳԱՐԱԲԵԴՅԱՆԻՆ բժիշկ (ՖՐԱՆՍԻԱ)

Հրայր Անդրանիգի ԳԱՐԱԲԵԴՅԱՆԻՆ բժիշկ (ԱՄՆ)

Արտաշես Սմբատի ԴԱՂԲԱՇՅԱՆԻՆ Տավուշի մարզի «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ

Յուրի Անուշավանի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ «Էրեբունի» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Անանիա Շիրակացու մեդալով`
Մովսես Ազատի ԱԲԴՈՅԱՆԻՆ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ենթակայանների ավագ վարպետ

Վասիլի Վլադիմիրի ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու

Գագիկ Սոսի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀՀ ազգային վիճակագրության պետական խորհրդի անդամ

Կարինե Սուրենի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ

Ալեն ԴԱՐՈՆՅԱՆԻՆ Ֆրանսիայի ճարտարապետների հայկական միության հիմնադիր անդամ, փոխնախագահ

Սիլվի ԿԼԱՎԵԼԻՆ Փարիզի ճարտարապետական ակադեմիայի անդամ

Լյուդվիկ Մուշեղի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի հերթափոխի վարպետ

Վլադիմիր Բագրատի ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

Սաշիկ Գրիգորի ՉՈՓՈՒՐՅԱՆԻՆ «Սահակյանշին» ՓԲԸ-ի էքսկավատորավար

Սուրեն Հովհաննեսի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ «Սահակյանշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Մարզպետ Տիգրանի ՏՈՆՈՅԱՆԻՆ «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի շինարարության վերահսկման ճարտարագետ

Մովսես Խորենացու մեդալով`
Ալիսա Վաչականի ԱԴԱՄՅԱՆԻՆ «Հայ մտավորական կին» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախագահ

Ազատ Ղազարի ԱՍԱՏՈՒՐՈՎԻՆ ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի անդամ

Սրբուհի Արմենակի ԲԱԲԱՅԱՆԻՆ «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի պարուսույց

Համլետ Եղիշի ԵՐԻՑՅԱՆԻՆ «Վանաձորի թիվ 3 մշակույթի տուն» ՓԲԸ-ի տնօրեն


Յակով Իվանի ԽԱՉԻԿՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գլխավոր գիտական աշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ալիխան Մամեի ՄՈՒՍՈՅԱՆԻՆ «Զագրոս» թերթի գլխավոր խմբագիր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. մայիսի 23
Երևան



← К списку