Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վարդան Գրեգորյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա հայանպաստ գործունեության համար Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան ԳՐԵԳՈՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. ապրիլի 20
Երևան