Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի երրորդ մասով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2012 թվականի մայիսի 6-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2012թ. փետրվարի 23
Երևան