ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով`
Արմեն Լիտվինի ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Մխիթար Գոշի մեդալով`

Տիգրան Տարիելի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. դեկտեմբերի 29
Երևան



← К списку