Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Կ. Գրիգորյանին ՀՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում շնորհելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայկական ռադիոյի հիմնադրման 85-ամյակի և հեռուստատեսության հիմնադրման 55-ամյակի կապակցությամբ, լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հանրային հեռուստաընկերության «Առաջին» լրատվական ծառայության ավագ լրագրող Արթուր Կամսարականի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. դեկտեմբերի 23
Երևան