Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ռ. դե Լուցենբերգերին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե ԼՈՒՑԵՆԲԵՐԳԵՐԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. նոյեմբերի 22
Երևան