Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել`
Մարտական ծառայության մեդալով՝
Վաղարշակ Աշոտի ԵՍԱՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության պե-տական պահպանության ծառայության վաշտի հրամանատար, մայոր
Հովհաննես Հարությունի ԿՈՒՊԱԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ավագ ինժեներ, մայոր
Արտակ Գագիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազ-գային անվտանգության ծառայության վարչության բաժնի պետ, փոխգնդապետ
Տիգրան Սարոյի ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, կապիտան
Մխիթար Գոշի մեդալով՝
Ծովակ Արայիկի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ
Կորյուն Վարդանի ՍԵՐՈԲՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ
Երախտագիտության մեդալով՝
Սահակ Թաթուլի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզա-յին քննչական վարչության պետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2026թ. սեպտեմբերի 16
Երևան
ՆՀ-341-Ա