ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խի-զախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին և ազատամարտիկին պարգևատրել.

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Էրիկ Սարգսի ՀԱՋԻԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային (հետմահու)

Արիության մեդալով՝

Հակոբ Ասատուրի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ թիվ N զորամասի ծառայության պետ, կապիտան (հետմահու)

Հայրապետ Գուրգենի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրա-մանատար, ավագ լեյտենանտ (հետմահու)

Գագիկ Արթուրի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ (հետմահու)

Էրիկ Էդուարդի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային (հետմահու)

Վլադիմիր Սպարտակի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային (հետմահու)

Արթուր Սարգսի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային (հետմահու)

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Բարեղամ Սաշայի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ թիվ N զորամասի բաժնի պետ, գնդապետ

Գևորգ Կորյունի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի գումարտակի շտաբի պետ, մայոր (հետմահու)

Մկրտիչ Հովհաննեսի ՍԱՓԵՅԱՆԻՆ ազատամարտիկ

Մարտական ծառայության մեդալով՝

Վոլոդյա Սանասարի ՄՀԵՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրա-մանատար, լեյտենանտ (հետմահու):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022թ. ապրիլի 7
Երևան
ՆՀ-85-Ա



← К списку