ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի և Բելգիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.

Մխիթար Գոշի մեդալով՝

Ժորժ ԴԱԼԵՄԱՅՆԻՆ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր


Երախտագիտության մեդալով՝

Մարկ ԴԵՄԵՍՄԵԿԵՐԻՆ Բելգիայի Սենատի անդամ

Կարլ ՎԱՆԼՈՒՎԵԻՆ Բելգիայի Սենատի անդամ

Էլս վան ՀՈՖԻՆ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձ-նաժողովի նախագահ

Միշել դե ՄԱԽԴԻՆ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր

Պետեր դե ՌՈՎԵՐԻՆ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր

Անդրե ՖԼԱՈՅԻՆ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022թ. սեպտեմբերի 8
Երևան
ՆՀ-254-Ա



← К списку