Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի և Լատվիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել`
Մարիա ԳՈԼՈՒԲԵՎԱՅԻՆ Լատվիայի ներքին գործերի նախարար
Անդրեյս ԿԼԵՄԵՆՏԵՎՍԻՆ Լատվիայի խորհրդարանի քարտուղար
Յուրիս ՅՈՒՐԱՇՍԻՆ Լատվիայի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ
Ռիհարդս ԿՈԼՍԻՆ Լատվիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Ելենա ԵՍԱՅԱՆԱՅԻՆ Լատվիայի խորհրդարանի պատգամավոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022թ. ապրիլի 7
Երևան
ՆՀ-84-Ա