ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՌՈՒԲԵՆ ՎԱԶԳԵՆԻ ԱՂՈՒԶՈՒՄՑՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Վազգենի ԱՂՈՒԶՈՒՄՑՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2024թ. մայիսի 15
Երևան
ՆՀ-144-Ա



← К списку