ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ձեռք բերած փայլուն հաղթանակի, Հայաստանի Հանրապետությունում շախմատի զարգացումը խթանելու համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել՝

Ռոբերտ Արարատի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ միջազգային գրոսմայստեր, աշխարհի չեմպիոն Հայաստանի ազգային հավաքականի կազմում

Սերգեյ Մուշեղի ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ միջազգային գրոսմայստեր, աշխարհի չեմպիոն Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← К списку