ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.

Հասմիկ Ջևիկի ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Գևորգ Կարոյի ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի ղեկավար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2023թ. դեկտեմբերի 27
Երևան
ՆՀ-411-Ա



← К списку