ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ, կրթության և գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.

Անանիա Շիրակացու մեդալով՝

Աշոտ Գարեգինի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի սցինտիլյացիոն նյութերի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սուրեն Լևոնի ԽԱՐԱՏՅԱՆԻՆ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի «Պինդֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի» լաբորատորիայի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մովսես Խորենացու մեդալով՝

Լևոն Հմայակի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության բաժնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների թեկնածու

Երախտագիտության մեդալով՝

Նարինե Արմենի ՍԱՐՎԱԶՅԱՆԻՆ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնա-ծու, պրոֆեսոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2023թ. դեկտեմբերի 20
Երևան
ՆՀ-407-Ա



← К списку