ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մի խումբ ծառայողների պարգևատրել.

Մարտական ծառայության մեդալով՝

Յուրի Ռազմիկի ԱՐԱՄՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակա-կան կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 1-ին գումարտակի հրամանատար, փոխգնդապետ

Անդրանիկ Աշոտի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջփրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության փոխգնդապետ

Մխիթար Գոշի մեդալով՝

Արփինե Աշոտի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝

Արթուր Ռուբենի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր

Ժիրայր Գևորգի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Ոստիկանության պարեկային ծառայության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ պարեկային գումարտակի 3-րդ վաշտի կրտսեր պարեկ, ոստիկանության ավագ ենթասպա:


ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2023թ. սեպտեմբերի 11
Երևան
ՆՀ-293-Ա



← К списку