ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքըª ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել՝

Համլետ Վլադիմիրի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ «Կապանի մեքենաշինական գործարան» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն

Ատոմ Հայկի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղական համայնքի ղեկավար

Արտակ Ռաֆիկի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի գլխավոր էներգետիկ

Գրիշա Լևոնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ «Մեղրիի պահածոների գործարան»
ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Սերյոժա Վաղարշակի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղական համայնքի ղեկավար

Արայիկ Ռիկոյի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի լեռնային արտադրամասի հորատող հաստոցի մեքենավար

Ազատ Անուշավանի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղական համայնքի ղեկավար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← К списку