ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզա-խության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտ-պանության նախարարության մի խումբ զինծառայողների և կամավորականների հետմահու պարգևատրել.
Արիության մեդալով՝

Գոռ Վարդանի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ թիվ N զորամասի ջոկի հրամա-նատար, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Մարտական ծառայության մեդալով՝

Կարեն Ռոբերտի ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրա-մանատար, ավագ լեյտենանտ

Արտյոմ Հովիկի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Նարեկ Արմենի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Գոռ Վահրամի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ կամավորական

Վիլհելմ Ռուսլանի ԲԱԲՈՒՐՅԱՆԻՆ կամավորական

Արայիկ Աշոտի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ կամավորական:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2023թ. օգոստոսի 22
Երևան
ՆՀ-271-Ա



← К списку