ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ոստիկանության օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ներքին գործերի նախարարության մի խումբ ծառայողների պարգևատրել.

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝

Արթուր Ալեքսանդրի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Վոլոդյա Արսենի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Համբարձում Ռաֆիկի ԵԳԱՆՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի (N զորամաս) կադրերի բաժնի պետ, փոխգնդապետ

Բագրատ Սերգեյի ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ

Անդրանիկ Մարտիկի ՈՒԴՈՒՄՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատար, փոխգնդապետ

Արշակ Մելիքի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ

Վահե Արշավիրի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ բաժանմունքի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր

Հայկ Խաչիկի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության մայոր

Սոնա Գարեգինի ԵՐԻՑՅԱՆԻՆ Ոստիկանության պարեկային ծառայության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին պարեկային գումարտակի 2-րդ վաշտի պարեկ, ոստիկանության լեյտենանտ

Հերմինե Մարտունու ԱՂԱՄԱԼՅԱՆԻՆ Ոստիկանության պարեկային ծառայության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկ, ոստիկանության լեյտենանտ

Երախտագիտության մեդալով՝

Ալեքսանդր Հենրիկի ԱՐԱԲՅԱՆԻՆ Ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ-ԱՊՀ երկրների հետ համագործակցության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

Վահագն Արշավիրի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ:


ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2023թ. ապրիլի 7
Երևան
ՆՀ-124-Ա



← К списку