ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պարգևատրել.

Մխիթար Հերացու մեդալով`

Այծեմնիկ Հայկի ՕՀԱՆՅԱՆԻՆ «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» ՓԲԸ-ի լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ

Անանիա Շիրակացու մեդալով`

Գուրգեն Լևոնի ՂՇՅԱՆԻՆ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի մետալուրգիական արտադրամասի հալող բանվոր

Խաչիկ Արշալույսի ՈՍԿԱՆՅԱՆԻՆ «Պարնի» ՍՊԸ-ի տնօրեն

Մովսես Խորենացու մեդալով`

Ժորա Նորիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի մարզիչ

Հովիկ Հովսեփի ՇԵԿՈՅԱՆԻՆ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու

Հրաչյա Անուշավանի ՊԱՊԻՆՅԱՆԻՆ Ալավերդու մշակույթի տան գեղարվեստական ղեկավար, «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն

Անդրանիկ Իսրայելի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Վանաձորի Ս.Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի ուսուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← К списку