ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով`

Կարապետ Նիկոլայի ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ, գնդապետ

Եսաի Յուրիի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ

Արիության մեդալով`

Ստեփան Սուրենի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր

Նիկոլայ Քաջիկի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 1-ին բաժնի պետ, գնդապետ

Մարտական ծառայության մեդալով`

Կարեն Գուրգենի ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության 6-րդ բաժնի ավագ օպերլիազոր, մայոր

Աշոտ Մաքսիմի ԲՈՒԴՈՒՐՅԱՆԻՆ ՀՀ ՊՊԾ բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ

Գուրգեն Հենրիկի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետի տեղակալ, փոխգնդապետ

Արտյոմ Ֆելիքսի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, փոխգնդապետ

Հրանտ Միքայելի ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ

Հրանտ Հովհաննեսի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀՀ ՊՊԾ բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Վիգեն Սամվելի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← К списку