Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.
Պատվո շքանշանով՝
Ժերար ԼԱՐՇԵԻՆ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ
Բարեկամության շքանշանով՝
Քրիստիան ԿԱՄԲՈՆԻՆ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ
Բրունո ՌԸՏԱՅՈՅԻՆ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ
Պատրիկ ԿԱՆԵՐԻՆ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Սոցիալիստական, բնապահպանական և հանրապետական» խմբակցության նախագահ
Էրվե ՄԱՐՍԵԼԻՆ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Կենտրոնամետ միություն» խմբակցության նախագահ
Ժիլբեր-Լյուկ ԴԸՎԻՆԱԶԻՆ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ
Հյուբեր դը ԿԱՆՍՈՆԻՆ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահի դիվանագիտական խորհրդական:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2021թ. ապրիլի 16
Երևան
ՆՀ-65-Ա