Указы Президента Республики Армения
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 26-ի «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-214-Ն հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան մրցանակի շնորհման հանձնախմբի առաջարկությունը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2010 թվականի մրցանակ շնորհել`
1) Ռեյմոն (Հարություն) ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ (ՖՐԱՆՍԻԱ)` Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրության համար.
2) Իսրայել Վ. ՉԵՐՆԻԻՆ (ԻՍՐԱՅԵԼ)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաև ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն և արժեքավոր հետազոտությունների համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. ապրիլի 27
Երևան