ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել.

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Սուրեն Սամվելի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ

Արտաշես Ռաֆիկի ՀԱՋԱԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Արա Արտուշի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

Վանիկ Եգորի ԴԱՎԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
Տիգրան Նորայրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ

Վազգեն Դավթի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ

Էդգար Վարուժանի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ

Սարուխան Արտավազդի ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Արկադի Համլետի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Կարեն Վարուժանի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Հայկ Նիկոլայի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Հովհաննես Աշոտի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2020թ. նոյեմբերի 3
Երևան
ՆՀ-283-Ա



← К списку