Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Գ. Դանիելյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 140-րդ կետի 3-րդ ենթակետը և 142-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.
Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից` պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. դեկտեմբերի 9
Երևան