Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-348 հրամանագիրը.
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-349 հրամանագիրը.
3) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 18-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-553 հրամանագիրը.
4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Գործարարության աջակցման խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-768 հրամանագիրը.
5) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագիրը.
6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հունիսի 13-ի «Հանրային խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-157-Ա հրամանագիրը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն հրամանագրի 1-ին կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված հրամանագրերն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում առաջանալիք իրավակարգավորման հնարավոր բացերը կանխելու նպատակով ապահովել համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով ընդունող մարմնի հաստատմանը ներկայացնելը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, բացառությամբ սույն հրամանագրի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն հրամանագրի ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. ապրիլի 5
Երևան
ՆՀ- 230 -Ա