Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ք. Ռ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ, արդարադատության մայոր Քրիստինե Ռաֆիկի ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. մարտի 5
Երևան
ՆՀ- 160 -Ա