ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մ.Մ. Միրիջանյանին Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Կրթության եւ գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Միսակի ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻՆ պարգեւատրել Մխիթար Հերացու մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. հոկտեմբերի 7
Երևան



← К списку