Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մ. Ռոտովնիկին Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայ-սլովենական մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը մեծապես նպաստելու, հայ մշակույթը Սլովենիայում լայնորեն ներկայացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Միտյա ՌՈՏՈՎՆԻԿԻՆ (ՍԼՈՎԵՆԻԱ) պարգեւատրել Մովսես Խորենացու մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. հոկտեմբերի 5
Երևան