ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի առաջարկությունները՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մրցանակ շնորհել.

1) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝
Գևորգ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ և Մարինե ՄԻԿԻԼՅԱՆԻՆ` «Մագնիսաառաձգական փոխազդեցությունների էֆեկտները հաղորդիչ սալերում և թաղանթներում» (անգլերեն) մենագրության համար.

2) գրականության բնագավառում՝
Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆԻՆ` «Բաց արեք ես եմ» բանաստեղծությունների ժողովածուի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. ապրիլի 21
Երևան
ՆՀ-337-Ա



← К списку