Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամներ նշանակել`
Վոլոդյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ (մինչև 2017 թվականի հուլիսի 15-ը)
Հրայր ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ (մինչև 2017 թվականի հուլիսի 15-ը)
Արթուր ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ (մինչև 2017 թվականի հուլիսի 15-ը)
Սամվել ՎԱՍԻԼՅԱՆԻՆ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (մինչև 2017 թվականի
հուլիսի 15-ը):
2. Սույն հրամանագրի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 15-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2015թ. մարտի 14
Երևան
ՆՀ-239-Ա