ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի առաջարկությունները՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակ շնորհել.

1) բնական գիտությունների զարգացման բնագավառում՝

Պողոս ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻՆ, Վալերի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ՝ «Նուկլեինաթթուների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների կապումը. տեսություն և փորձ» գիտական հոդվածների շարքի համար,

Գրիգորի ԿԱՐԱԳՈՒԼՅԱՆԻՆ՝ «Օրթոգոնալ շարքերի զուգամիտության որոշ հարցեր» գիտական հոդվածների շարքի համար.

2) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝
Սևան ԴԱՎԹՅԱՆԻՆ և Անահիտ ՏՈՆՈՅԱՆԻՆ` «Ադիաբատ և ֆրոնտալ պոլիմերացման տեսությունը և պրակտիկան» (ռուսերեն) մենագրության համար.

3) բժշկագիտության բնագավառում`
Արմեն ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, Հրանտ ԿԱԼԵՆՏԵՐՅԱՆԻՆ, Իգոր ՆԱԼՉԱՋՅԱՆԻՆ, Շահանե ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ և Մարինե ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ` «Նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար.

4) ֆիզիկայի զարգացման բնագավառում՝
Արթուր ԻՇԽԱՆՅԱՆԻՆ, Տիգրան ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ և Տիգրան ԻՇԽԱՆՅԱՆԻՆ` «Քվանտային երկմակարդակ խնդրի անալիտիկ մոդելներ» գիտական հոդվածների շարքի համար.

5) գրականության բնագավառում՝
Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ` «Ագռավները Նոյից առաջ» գրքի համար.

6) հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում՝
Ալբերտ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ՝ «Արևմտահայ մամուլն իր պատմության ավարտին (1900-1922)» աշխատության համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. ապրիլի 26
Երևան
ՆՀ- 310 -Ա



← К списку