Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Գեղամ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով:
2. Վաչե ՔԱԼԱՇՅԱՆԻՆ նշանակել Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով:
3. Սույն հրամանագրի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 19-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2016թ. հունվարի 16
Երևան
ՆՀ- 8 -Ա