ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.

"Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 2-րդ աստիճանի մեդալով`

Աշոտ Աղվանի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ

Աշոտ Անդրանիկի ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարզային վարչության պետ, գնդապետ

Մարտական ծառայության մեդալով`

Ատոմ Սուրենի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանապահ պարետատան պարետ, փոխգնդապետ

Էդուարդ Աշոտի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. սեպտեմբերի 17
Երևան



← К списку