Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ՆԵՐՍԵՍ ՊԵՏՐՈՍ ԺԹ ԿԱԹՈՂԻԿԵ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակի, սփյուռքում հոգևոր արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար Տանն Կիլիկիո Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքին հետմահու պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2015թ. սեպտեմբերի 16
Երևան
ՆՀ- 693 -Ա