Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հ. Ս. ՉԱՔՄԱՔՉՅԱՆԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հանրապետության տոնի առթիվ, արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար քանդակագործ Հարություն (Արտո) Սուրենի ՉԱՔՄԱՔՉՅԱՆԻՆ (ԿԱՆԱԴԱ) պարգևատրել Պատվո շքանշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2015թ. մայիսի 23
Երևան
ՆՀ- 355 -Ա