Указы Президента Республики Армения
Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հանրապետության տոնի կապակցությամբ պարգեւատրել.
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`
Վահրամ Վրույրի ՆԵՐՍԻՍՅԱՆՑԻՆ ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական
Պատվո շքանշանով`
Դավիթ Նիկոլի ԲԱԲԱՅԱՆԻՆ քանդակագործ
Մխիթար Հերացու մեդալով`
Գարեգին Էդուարդի ԷՔՍՅՈՒԶՅԱՆԻՆ "Սուրբ Ներսես Մեծ" գիտաբժշկական կենտրոնի ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու
Անանիա Շիրակացու մեդալով`
Ռիմա Մխիթարի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջի արհեստակցական կազմակերպության նախագահ
Մովսես Խորենացու մեդալով`
Կլիմենտ Ամասիայի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր
Ռուբեն Գեւորգի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ արձակագիր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. մայիսի 26
Երևան