Указы Президента Республики Армения
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի հունվարի 26-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին» թիվ ԱԽ-2-Ո-5 որոշումը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Արդարադատության խորհրդի 2015 թվականի հունվարի 26-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին» թիվ ԱԽ-2-Ո-5 որոշմամբ ներկայաց-ված դատավորների թեկնածությունների ցուցակը վերադարձնել Արդարադատության խորհուրդ՝ նկատի ունենալով, որ հիշյալ որոշմամբ խախտվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վերադարձված ցուցակը Հայաստանի Հանրապետության Նախագահին վերստին ներկայացնելու՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված կարգը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2015թ. փետրվարի 6
Երևան
ՆՀ-203-Ա