ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Ոստիկանության օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգեւատրել.

“Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 2-րդ աստիճանի մեդալով`

Մուշեղ Վարուժանի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

Արիության մեդալով`

Արթուր Նորիկի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Երեւանի թիվ 1 բաժանմունքի պետ, ոստիկանության գնդապետ

Ալեքսանդր Աշոտի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Մարտական ծառայության մեդալով`

Ազատ Վիրաբի ԲԱԲԱՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի դասակի հրամանատար, ոստիկանության կապիտան

Սամվել Ֆրունզեի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան

Հայկ Նիկոլայի ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ


Գագիկ Մերուժանի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության շտաբի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Սամվել Ռոբերտի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ավագ ինժեներ, ոստիկանության մայոր

Սուրեն Աշոտի ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ

Աշոտ Վալերիի ՎԱՆՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ

“Հասարակական կարգի գերազանց պահպանման համար” մեդալով`

Խաչիկ Վրեժի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Գագիկ Հրաչիկի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

Տարոն Գեորգիի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Հրաչյա Սերգեյի ԶԱՏԻԿՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման գնդի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, մայոր

Արամ Մայի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր

Էդուարդ Գեւորգի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր

Ներսես Հենրիկի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր

Սայաթ Արշակի ՇԻՐԻՆՅԱՆԻՆ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. ապրիլի 14
Երևան



← К списку