ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրել`

Ռոբերտ Աշոտի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Լիբանանի հայկական թատերախմբերի գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր

Ժերալդ Լենի ԲԱԲԱԶՅԱՆԻՆ բեմադրիչ, Փարիզի Տիգրան Չուխաջյանի անվան հետազոտական կենտրոնի հիմնադիր

Խաչիկ Արմենակի ԲԱԴԱԼՅԱՆԻՆ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան

Նատալյա Զիլֆուղարի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի

Ազատ Նիկոլի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան

Կարեն Գուրգենի ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻՆ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. մարտի 27
Երևան



← К списку