Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Ղուկասյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու եւ դիվանագիտական աստիճան շնորհելու մասին
Հիմք ընդունելով “Դիվանագիտական ծառայության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը եւ 20-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան` շնորհելով նրան Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. մարտի 16
Երևան