Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վ. Աբրահամյանին Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2009 թվականի փետրվարի 24-ի առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Վարդան ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ` դադարեցնելով նրա` Երեւանի քրեական դատարանի նախագահի լիազորությունները:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. փետրվարի 27
Երևան