Указы Президента Республики Армения
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ.
1. Գեներալ-գնդապետ Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
2. Գնդապետ Ալբերտ ՄԱՐԴՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից
3. Գեներալ-մայոր Ոստանիկ ԱԴՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ինժեներային զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից
4. Գեներալ-մայոր Մելսիկ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետի պաշտոնից
5. Գեներալ-մայոր Տիգրան ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի վարչության պետի պաշտոնից
6. Գեներալ-մայոր Վարդան ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ նշանակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոնից
7. Գնդապետ Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2009թ. հունվարի 31
Երևան