Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Իրավակարգի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել`
Մուշեղ Ավետիքի ԲԱԲԱՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ
Վլադիմիր Պետրոսի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. նոյեմբերի 21
Երևան
ՆՀ-302-Ա