Документы
Указы Президента Республики Армения
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Համիդ Դիյա Ջաֆարին Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Համիդ Դիյա ՋԱՖԱՐԻՆ պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. հոկտեմբերի 17
Երևան
ՆՀ- 266 -Ա