ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆԻ ՄՈՒՐԱԴԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը.

1. Անի Մուրադի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ 2026 թվականի սեպտեմբերի 11-ից նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 01-7-Ղ1-1)՝ ազատելով Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության ներման և քաղաքացիության բաժնի պետի (պաշտոնի ծածկագիր՝ 01-7-Ղ3-2) պաշտոնից:

2. Անի Մուրադի ՄՈՒՐԱԴՅԱՆԻ պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2026թ. սեպտեմբերի 11
Երևան
ՆԿ-58-Ա



← К списку