ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՍԻ ՀԵՆՐԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդ-վածի 16-րդ մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի եզրակացությունը.

1. Աղասի Հենրիկի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ 2022 թվականի հոկտեմբերի 21-ից՝ 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ (ծածկագիր՝ 01-10-Ղ2-1):
2. Փորձաշրջանի ընթացքում Ա. Հ. Մարգարյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ Նարե Դանիելյանին:
3. Աշխատավարձը սահմանել համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022թ. հոկտեմբերի 21
Երևան
ՆԿ-52-Ա



← К списку